ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, չի տատանվում»

«Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, չի տատանվում»
19.12.2014 | 22:02

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 8-րդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցանակաբաշխությունում կա նորամուծություն. «Այս տարի մրցանակաբաշխության անվանակարգերը համալրվել են ևս մեկով. մրցանակ կհանձնվի նաև լավագույն ֆակուլտետային ՈՒԳԸ-ին: Ակտիվությունը նկատելի է, ինտրիգն էլ պահպանվում է, քանի որ արդեն մեկնարկում է «Ոսկե հասկ-2015»-ը:

Մրցանակներ շնորհվեցին «Համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունեցած անձ», «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» և այլ անվանակարգերում:
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նկատեց. « Եթե ութ տարիների ընթացքում համալսարանում ձևավորվել է ավանդույթ, որին տարվա ընթացքում սպասում են բոլորը, դա բոլորիս համար ձեռքբերում է: «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ ամենևին հակված չենք անպայման շեշտել որևէ մեկին կամ կառույցի, ավելին, ավելի շատ պիտի ուրախան նրանք, ովքեր մրցանակի չեն արժանացել, քանի որ ծափահարելու են իրենց գործընկերներին»:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշեց. «Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, այս տարիների ընթացքում չի տատանվել, և այն միջոռացումը, որ տարիներ շարունակ իրականացնում եք տրամադրությունից սկսած և մասնակցությամբ ավարտված`իր տեղն ու դերն ունի համալսարանական կյանքում: Այս փոփոխվող աշխարհում պահպանել ավանդական բան դժվար է, առավել դժվար է այն հետաքրքիր պահելն ու կրկնակի դժվար, երբ հետաքրքրությունը գալիս են կիսելու հարյուրավոր ուսանողներ»: Կարեն Ավագյանը նաև նշեց, որ այս տարիների ընթացքում մոտ հարյուր մասնակից արժանացել է «Ոսկե հասկ» մրցանակի:
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն էլ հավաստիացրեց, թե հիմնադրամը ջանք ու եռանդ չի խնայելու աջակցելու ուսանողներին: Այնուհետև արձանագրեց. «Ոսկե հասկն» արդեն վաղուց դուրս է եկել ներբուհական միջոցառում լինելու շրջանակներից, այն վերածվել է ոլորտային մրցանակաբաշխության: Ոլորտ, որի զարգացումը կարևոր է մեր երկրի համար և առանց Ագրարային համալսարանի այդ ոլոտի զարգացումը ուղղակի անհնար է»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ